Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 100. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների գրանցումը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 100. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների գրանցումը

1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ընդունվող կանոնները և դրանցում լրացումներն ու փոփոխությունները պետք է ներկայացվեն Հանձնաժողովի գրանցմանը և ուժի մեջ են մտնում գրանցման օրվանից: Կանոնների գրանցման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 98 հոդվածի 1, 2 և 4-րդ կետերի կանոնները:

2. Հանձնաժողովը մինչև դիմումը բավարարելու օրը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ (կարգադրությամբ) կարող է մերժել կանոնների (դրանցում լրացումների կամ փոփոխությունների) գրանցումը` նշելով դրա հիմքերը, եթե այդ կանոնները կամ դրանց առանձին դրույթները հակասում են սույն օրենքին և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։