Գլուխ X · ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐ
Հոդված 110. Ֆոնդային բորսայում առևտրի թափանցիկությունը
Հոդված 110. Ֆոնդային բորսայում առևտրի թափանցիկությունը
1. Ֆոնդային բորսան պարտավոր է ձեռնարկել սույն օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված միջոցառումներ` ֆոնդային բորսայում իրականացվող գործարքների թափանցիկությունը և արժեթղթերի արդար գնագոյացումն ապահովելու նպատակով:
2. Ֆոնդային բորսան պարտավոր է ապահովել բորսայական առևտրի մասին տեղեկատվության հրապարակայնությունը` նրա անդամներին տրամադրելով առևտրային գործարքների կատարման տեղի ու ժամանակի, բորսայական շրջանառության համար ցուցակված արժեթղթերի ցանկի, գների, առևտրային նստաշրջանների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև արժեթղթերի կանոնակարգված, թափանցիկ շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, որոնց ցանկը կարող է սահմանվել Հանձնաժողովի որոշմամբ: