Հոդված 112. Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթները
Հոդված 112. Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթները
1. Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքով, Հանձնաժողովի որոշմամբ և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) որպես կենտրոնացված պահառու`
- մատուցում է հաճախորդներին պահառության ծառայություններ,
- օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված կարգով ապանյութականացնում է արժեթղթերը և վարում դրանց հաշիվները.
բ) որպես արժեթղթերի կենտրոնացված ռեեստր` թողարկողի հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), արժեթղթերի քանակի, տեսակի և դասի վերաբերյալ տվյալների միասնական համակարգի (ռեեստրի) վարումը.
գ) որպես քլիրինգ և վերջնահաշվարկ իրականացնող գործակալ`
1) որոշում և հաշվանցում է փոխադարձ պարտավորությունները (տեղեկատվության հավաքում, ճշտում և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պատրաստում),
2) արժեթղթերով գործարքների արդյունքում փոխանցում է արժեթղթերը հաշիվներում և կատարում վերջնահաշվարկ (վերջնահաշվարկ),
3) Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և չափով ստեղծում է երաշխիքային հիմնադրամներ` իր գործառույթների իրականացման ռիսկերը (համակարգային ռիսկեր) նվազեցնելու համար,
4) վճարման և վերջնահաշվարկի հարցերում կարող է հանդես գալ որպես կողմերի գործակալ: 2. Կենտրոնական դեպոզիտարիան, իր կանոններին համապատասխան, իրավունք ունի իրականացնել սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ կամ նպատակահարմար, ինչպես նաև դրանց առնչվող այլ ծառայություններ` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով: