Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՆ

Հոդված 113. Ծառայությունների գների կարգավորումը: Սպառողների շահերի պաշտպանությունը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 113. Ծառայությունների գների կարգավորումը: Սպառողների շահերի պաշտպանությունը

1. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների գները կարգավորվում են Հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը Կենտրոնական դեպոզիտարիայի կամ իր նախաձեռնությամբ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների գների առավելագույն չափերը:

2. Հանձնաժողովի կողմից սահմանված գների առավելագույն չափերը պետք է հնարավորություն ընձեռեն ծածկել մատուցվող ծառայության ողջամիտ ինքնարժեքը և թույլատրել շահութաբերության այնպիսի տոկոս, որը կապահովի քլիրինգի և վերջնահաշվարկների համակարգի զարգացումը:

3. Ծառայությունների գները և պայմանները հրապարակային են: Զեղչված գներից օգտվելու հնարավորությունը, որը համապատասխանում է նման գներից օգտվելու իրավունք ունեցող անձանց համար սահմանված չափանիշներին, պետք է հավասարաչափ ընձեռվի ցանկացած անձի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։