Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 119. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 119. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
1. Իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարծիք է ներկայացնում վերջինիս ֆինանսատնտեսական քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ և համագործակցում է պետական այլ մարմինների հետ` ֆինանսական համակարգի կայացման և ներդրումային բարենպաստ միջավայր ձևավորելու հարցերում:
2. Հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ: