Անցնել բովանդակությանը
Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 120. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 120. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

1. Հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով և բաղկացած է հինգ անդամից` Հանձնաժողովի նախագահից, նախագահի տեղակալից և երեք անդամից:

2. Հանձնաժողովի կազմը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` տարեկան ռոտացիոն սկզբունքով` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

3. Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվում է` Հանձնաժողովի նախագահը` հինգ տարի, նախագահի տեղակալը` չորս տարի, Հանձնաժողովի մնացած երեք անդամները համապատասխանաբար` երեք, երկու և մեկ տարի պաշտոնավարման ժամկետներով: Հանձնաժողովում թափուր տեղ առաջանալու դեպքում նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ` ազատված անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:

4. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը`

ա) չունի բարձրագույն կրթություն.

բ) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախորդ երեք տարվա ընթացքում դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:

5. Հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն զբաղեցնել պետական այլ պաշտոններ, լինել համայնքի ավագանու անդամ, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն պաշտոն զբաղեցնել հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար մարմնում:

6. Հանրապետության Նախագահը կարող է ազատել Հանձնաժողովի մեկ կամ մի քանի անդամների, եթե նրանք`

ա) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել.

բ) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները կամ մեկ տարվա ընթացքում ավելի քան 5 անգամ անհարգելի բացակայել են Հանձնաժողովի նիստերից.

դ) թերացել են իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս:

Հանձնաժողովի անդամը կարող է պաշտոնից ազատվել Հանրապետության Նախագահի կողմից նաև սեփական դիմումի հիման վրա, որի դեպքում Հանձնաժողովի անդամը համարվում է պաշտոնից ազատված` դիմումը ներկայացնելուց երեսուն օր հետո, եթե Հանրապետության Նախագահը մինչ այդ նրա հրաժարականը չի ընդունել: Հանձնաժողովի անդամի պաշտոնից ազատվելուց հետո` տասնօրյա ժամկետում, նշանակվում է նոր անդամ` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։