Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 128. ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 128. ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:
2. Գաղտնի չեն համարվում օրենքով և այլ իրավական ակտերով հրապարակման կամ այլ կերպ տարածման ենթակա տեղեկությունները: