Անցնել բովանդակությանը
Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 131. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 131. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է իր գործունեության պետական նպատակային տարեկան ծրագիրը, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի նախագծի հետ անփոփոխ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Այդ ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը: Ծրագիրը չհաստատվելու դեպքում Հանձնաժողովը տասնօրյա ժամկետում Հանրապետության Նախագահին ներկայացնում է հրաժարական, որն ընդունվում է այն ներկայացնելու հաջորդ օրը:

Տարեկան ծրագիրը ներառում է`

ա) արժեթղթերի շուկայի իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման ժամանակացույցը.

բ) արժեթղթերի շուկայի կարգավորման կառուցակարգերը, նպատակաուղղված`

- ներդրողների պաշտպանությանը,

- արժեթղթերի շուկայի թափանցիկության ապահովմանը,

- արժեթղթերի գնագոյացման համակարգի կատարելագործմանը,

- արժեթղթերով կատարվող գործարքների վճարահաշվարկային համակարգի զարգացմանը,

գ) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթներ:

2. Հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում և հրապարակում նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`

ա) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ.

բ) արժեթղթերի շուկայի վերլուծությունը.

գ) արժեթղթերի շուկայի կարգավորման ու վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները.

դ) ֆինանսական հաշվետվությունը:

3. Ազգային ժողովը սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հաշվետվությունը լսելուց հետո կարող է չհաստատել այն:

4. Ազգային ժողովի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հաշվետվությունը չհաստատելու դեպքում Հանձնաժողովի անդամները 10-օրյա ժամկետում Հանրապետության Նախագահին ներկայացնում են հրաժարական, որն ընդունվում է այն ներկայացնելու հաջորդ օրը:

5. Հանրապետության Նախագահը Հանձնաժողովի անդամների հրաժարականն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում, նշանակում է Հանձնաժողովի նոր կազմ` սույն օրենքի 120 հոդվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։