Անցնել բովանդակությանը
Գլուխ XIV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 138. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 138. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի 137 հոդվածի համաձայն նախազգուշացված անձի կողմից խախտումն ուղղելու և (կամ) հետագայում այն բացառելու մասին որոշմամբ տրված կարգադրությունը չարամտորեն կամ ակնհայտ անտարբերությամբ չկատարելու դեպքում Հանձնաժողովը կարող է կիրառել սույն հոդվածով նախատեսված տույժերը: Հանձնաժողովի կողմից կիրառվող տույժերի չափը խախտման յուրաքանչյուր տեսակի համար սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով):

2. Եթե սույն գլխով կամ այլ օրենքով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի վարչական տույժ սահմանված չէ, ապա դրա չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի`

ա) հազարապատիկը` ֆիզիկական անձանց համար.

բ) երկուհազարապատիկը` իրավաբանական անձանց համար:

3. Շարունակական խախտումների համար գանձվում է լրացուցիչ տուգանք` յուրաքանչյուր խախտման յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի`

ա) հարյուրապատիկը` ֆիզիկական անձանց համար.

բ) երկուհարյուրապատիկը` իրավաբանական անձանց համար:

4. Տույժի չափը որոշելիս Հանձնաժողովը հաշվի է առնում`

ա) խախտման բնույթը (խաբեության, խարդախության և նման այլ դիտավորության առկայությունը).

բ) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.

գ) անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.

դ) նախկինում նույն անձի կողմից նույն կամ որևէ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը.

ե) նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը և այլն:

5. Սույն հոդվածով սահմանված տույժերը գանձվում են պետական բյուջե: Չվճարելու դեպքում դրանք գանձվում են դատական կարգով` Հանձնաժողովի հայցի հիման վրա: Հանձնաժողովն ազատվում է հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքից:

Միջոցների փաստացի կամ հնարավոր անբավարարության դեպքում տույժերը գանձվում են քաղաքացիական հայցերով պահանջների բավարարումից, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված տուգանքները կամ այլ տույժերը վճարելուց հետո:

6. Մասնագիտական որակավորում չունեցող կամ հաշվետու թողարկողի պաշտոնատար անձ չհամարվող քաղաքացիների կողմից Հանձնաժողովի որոշմամբ տրված կարգադրությունները չկատարելը կանխելու նպատակով Հանձնաժողովը մինչև սույն օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն կիրառելը պարտավոր է միջոցներ ձեռնարկել` նրանց բացատրելու իր կարգադրությունների նպատակը, իմաստը և դրանք չկատարելու իրավական հետևանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։