Անցնել բովանդակությանը
Գլուխ XIV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 139. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 139. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

1 . Ծառայողական տեղեկության հրապարակումը կամ նման տեղեկության պահպանման պարտականության խախտումն առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով: Տուգանքը կիրառվում է դատական կարգով` Հանձնաժողովի կամ շահագրգռված անձի պահանջով:

2. Մասնագիտացված անձի աշխատակցի կողմից սույն հոդվածի 1-ին կետով սահմանված խախտման համար պատասխանատու է նաև մասնագիտացված անձը, եթե վերջինս չի կատարել ծառայողական տեղեկության պահպանման` սույն օրենքով սահմանված պարտականությունը: Ընդ որում, մասնագիտացված անձի կողմից ծառայողական տեղեկությունների պատշաճ պահպանության համար ձեռնարկված անհրաժեշտ տեխնիկական միջոցների կամ սահմանված կազմակերպչական կանոնների անբավարարությունն ինքնին սույն հոդվածով սահմանված պատասխանատվության հիմք լինել չի կարող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։