Գլուխ XIV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 144. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ և ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 144. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ և ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ սույն օրենքի 48 հոդվածով և 50 հոդվածի 2-րդ կետով արգելված գործողություններ կամ գործարքներ է կատարել, համապարտ պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը տվյալ գործողության կամ գործարքի հետևանքով խեղաթյուրված գնով արժեթուղթ է գնել կամ վաճառել:
2. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է խախտումը բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի` խախտումը կատարելու օրվանից: