Հոդված 151. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ ՆՈՐՄԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 151. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ ՆՈՐՄԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պատասխանատվություն սահմանող նորմերը կիրառվում են այն խախտումների նկատմամբ, որոնք կատարվել են դրանց ուժի մեջ մտնելու օրվանից հետո:
Հանձնաժողովը պարտավոր է հրապարակային բացատրական աշխատանք կազմակերպել սույն օրենքի դրույթներով սահմանված պատասխանատվության մասին հասարակությանն իրազեկելու նպատակով:
2. Սույն օրենքի 12, 13 և 16 հոդվածներն ուժի մեջ են մտնում 2000 թվականի նոյեմբերի 1-ից:
3. Սույն օրենքի 142, 143, 144, 145 և 146 հոդվածներն ուժի մեջ են մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն օրենքի 138 հոդվածն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 1-ից, իսկ դրանով նախատեսված տույժերը կիրառվում են այդ օրվանից հետո խախտում կատարած անձանց նկատմամբ:
5. Սույն օրենքի 139 հոդվածն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 1-ից, իսկ դրանով նախատեսված տույժերը կիրառվում են այդ օրվանից հետո խախտում կատարած անձանց նկատմամբ: