Գլուխ II · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
Հոդված 18. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ և ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ և ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հրապարակային տեղաբաշխումն սկսելու պահից յուրաքանչյուր 30-րդ օրվա ավարտից հետո` ոչ ուշ, քան 15-րդ օրը, ինչպես նաև տեղաբաշխման ավարտից հետո` 30 օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է Հանձնաժողովին ներկայացնել հաշվետվություն` տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին:
2. Հաշվետվությունը պետք է ներառի`
ա) հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և ավարտի ամսաթվերը.
բ) արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման գինը և վաճառված արժեթղթերի միջին գինը.
գ) վաճառված արժեթղթերի քանակը:
3. Հաշվետվությունների ձևերը սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ: