Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 24. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 24. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

1. Հանձնաժողովում արժեթղթի գրանցումը կարող է դադարեցվել Հանձնաժողովի որոշումներին համապատասխան թողարկողի` Հանձնաժողովին ներկայացրած միջնորդության հիման վրա, եթե թողարկողը հիմնավորում է, որ տվյալ արժեթղթի գրանցված սեփականատերերի թիվը նվազում է 50-ից, կամ զուտ ակտիվների մեծությունը նվազում է Հանձնաժողովի կողմից սահմանված չափից: Միջնորդությունը քննարկվում է 30 օրվա ընթացքում և կարող է, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, մերժվել, եթե այն հիմնավոր չէ:

2. Արժեթղթի գրանցումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թողարկողն ազատվում է սույն օրենքի IV գլխով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների կատարումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։