Հոդված 28. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ
Հոդված 28. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ
1. Ելնելով ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից` Հանձնաժողովն իրավունք ունի պարզեցված կարգով (առանց նախնական ծանուցման և լսման հնարավորության ընձեռման) իր որոշմամբ կասեցնել ցանկացած արժեթղթով կատարվող գործարքները (բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածին համապատասխան բացառություն կազմող արժեթղթերի) ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով (ներառյալ` երկարաձգումները):
2. Ելնելով ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից` Հանձնաժողովն իրավունք ունի պարզեցված կարգով իր որոշմամբ կասեցնել արժեթղթերով կատարվող գործարքները (բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածին համապատասխան բացառություն կազմող արժեթղթերի), ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով (ներառյալ` երկարաձգումները):
3. Սույն հոդվածով նախատեսված միջոցներից որևէ մեկը ձեռնարկելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է անհապաղ հրապարակել տվյալ որոշումը` պատշաճ հիմնավորմամբ:
4. Սույն հոդվածի իմաստով` ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունն առկա է, եթե սույն օրենքի կամ դրան համապատասխան ընդունված որոշման (նորմատիվ իրավական ակտի) հնարավոր խախտման հետևանքով նրանց լայն շրջանակի իրավունքներին և օրինական շահերին էական վտանգ է սպառնում, կամ եթե սույն օրենքի 29 հոդվածի իմաստով առաջանում է արտակարգ իրավիճակ: