Հոդված 32. Ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները
Հոդված 32. Ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները
1. Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները, դրանք կազմելու և հրապարակելու կարգը: Հաշվետու թողարկողների և նրանց հետ փոխկապակցված անձանց ֆինանսական հաշվետվությունների կոնսոլիդացիայի կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
2. Հանձնաժողովն իր խնդիրներն իրականացնելու նպատակով իրավունք ունի սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվություններն աուդիտ անցկացնելու մեթոդներն ու կարգը, ինչպես նաև հաշվետու թողարկողների աուդիտորական գործունեությունն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները:
3. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված պահանջները և կարգերը չպետք է հակասեն թողարկողների որևէ տեսակի կամ խմբի ֆինանսական հաշվետվություններին օրենքներով ներկայացվող պահանջներին:
Եթե օրենքներով որևէ մարմնին հաշվետու թողարկողների որևէ խմբի նկատմամբ սույն հոդվածով սահմանված իրավասություն է վերապահված (բացի հաշվապահական հաշվառման ընդհանուր կիրառության չափանիշների ու կանոնների), ապա այդ խմբի ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները և դրանք կազմելու մեթոդներն ու հրապարակման կարգը սահմանվում են տվյալ մարմնի և Հանձնաժողովի համատեղ հաստատված որոշմամբ: