Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Հոդված 40. Ղեկավարների պարտականությունները հաշվետու թողարկողի արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 40. Ղեկավարների պարտականությունները հաշվետու թողարկողի արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ

Հաշվետու թողարկողի տնօրենների խորհրդի անդամը (նման այլ մարմնի անդամը), գործադիր տնօրենը (գործադիր մարմնի անդամը), վերստուգիչ մարմնի անդամը կամ այլ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու) պարտավոր են իրենց իրավունքներն ու պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն և բավարար ուշադրությամբ, որը կգործադրվեր համարժեք պաշտոն զբաղեցնող անձի կողմից համարժեք հանգամանքներում սեփական գործը ղեկավարելիս, ինչպես նաև այնպիսի որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով բխում են նախ և առաջ թողարկողի և նրա արժեթղթերի սեփականատերերի շահերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։