Գլուխ V · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Հոդված 45. Բրոքերների (դիլերների) կողմից փոխառություն ստանալու կամ տալու սահմանափակումները
Հոդված 45. Բրոքերների (դիլերների) կողմից փոխառություն ստանալու կամ տալու սահմանափակումները
1. Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ նախատեսել բրոքերներին (դիլերներին) կամ նրանց հաճախորդներին պատկանող արժեթղթերով կամ արժեթղթերի գրավով փոխառություններ տրամադրելու սահմանափակումներ:
2. Բրոքերներին (դիլերներին) արգելվում է արժեթղթերով գործարքներ կատարել` ի խախտումն Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված որոշմամբ նախատեսված սահմանափակումների: