Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Հոդված 47. Գործարքները ֆոնդային բորսայում: Սեփականության իրավունքի փոխանցման պահը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 47. Գործարքները ֆոնդային բորսայում: Սեփականության իրավունքի փոխանցման պահը

1. Ներդրողների պաշտպանության և արժեթղթերի արդար գնագոյացման ապահովման նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել ֆոնդային բորսաներում արժեթղթի ցուցակման և վաճառքի պարտադիր պայմաններ և պահանջներ:

2. Բրոքերներին (դիլերներին) արգելվում է ֆոնդային բորսայում հրապարակայնորեն վաճառվող արժեթղթով որևէ գործարք կատարել` ի խախտումն սույն օրենքի, դրան համապատասխան Հանձնաժողովի ընդունած որոշումների և ֆոնդային բորսայի` դրանց համապատասխան ընդունված կանոնների, իսկ ֆոնդային բորսային արգելվում է թույլատրել նման գործարքը կամ չհետապնդել նման խախտումը:

3. Ֆոնդային բորսայում ցուցակված կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթուղթն արգելվում է վաճառել ֆոնդային բորսայից դուրս, բացառությամբ`

ա) մասնավոր գործարքների, այն է` այնպիսի գործարքների, որոնց կողմերը նախապես հայտնի են.

բ) արժեթղթեր թողարկելու շրջանակներում տեղաբաշխողների կողմից իրականացվող գործարքների:

Սույն կետը չի արգելում մեկ ֆոնդային բորսայում ցուցակված արժեթուղթը մեկ այլ ֆոնդային բորսայում ցուցակելը և վաճառելը կամ սույն օրենքի համաձայն չցուցակված արժեթղթերի վաճառքի արտոնության հիման վրա վաճառելը:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն բացառություն կազմող որևէ գործարք է կատարվում ֆոնդային բորսայից դուրս բրոքերի (դիլերի) կողմից կամ նրա միջոցով, ապա վերջինս պարտավոր է այդ գործարքի գինը և նկարագրությունը ներկայացնել ֆոնդային բորսա` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով և կարգով: Այդ տեղեկատվությունը հրապարակվում է ֆոնդային բորսայում:

5. Բրոքերը (դիլերը) ֆոնդային բորսայում արժեթղթով գործարք կատարելիս պարտավոր է իր անունից հայտ ներկայացնել և երաշխավորել գործարքի վերջնահաշվարկի համաձայնեցված օրը, ֆոնդային բորսայի կանոնների համաձայն`

ա) արժեթղթի դիմաց վճարումը (գնելու հայտի դեպքում), կամ

բ) արժեթղթի առաքումը, փոխանցումը կամ այլ կերպ հանձնումը գործարքի մյուս կողմին (վաճառելու հայտի դեպքում):

6. Ֆոնդային բորսայում արժեթղթի առուվաճառքի պայմանագիրը (գործարքը) համարվում է կնքված ֆոնդային բորսայում արված առաջարկը բանավոր, գրավոր, էլեկտրոնային եղանակով կամ այլ կերպ (ըստ ֆոնդային բորսայի կանոնների) ընդունելու (գործարքը կատարելու) պահից: Արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է համարվում այն պահից, երբ Կենտրոնական դեպոզիտարիայում կամ պահառուի մոտ այն գրանցվում է գնորդի (կամ նրա անվանատիրոջ) անունով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։