Գլուխ V · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Հոդված 50. Արգելված միջոցները
Հոդված 50. Արգելված միջոցները
1. Հանձնաժողովը, ելնելով ներդրողների պաշտպանության անհրաժեշտությունից, իրավունք ունի իր որոշմամբ սահմանել այն գործողությունները, որոնք արգելված են և հետապնդվում են սույն օրենքի 48 և 49 հոդվածների և սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն:
2. Արգելվում է ցանկացած արժեթղթի գնման կամ վաճառքի կապակցությամբ խարդախության կամ խաբեության միջոցների դիմելը կամ դրանք օգտագործելը` ի խախտումն սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի): Նման խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: