Գլուխ VI · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ: ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ
Հոդված 57. Հանձնելու առաջարկը որոշիչ հսկողության դեպքում
Հոդված 57. Հանձնելու առաջարկը որոշիչ հսկողության դեպքում
Յուրաքանչյուր անձ, որը հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթով մեկ կամ ավելի գործարքի հետևանքով դառնում է տվյալ դասի արժեթղթերի 75 և ավելի տոկոսի սեփականատեր, պարտավոր է 60 օրվա ընթացքում, սույն գլխի պահանջներին համապատասխան, տվյալ դասի արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել, եթե թողարկողը դիմում է Հանձնաժողովին` հաշվետու թողարկողի կարգավիճակը դադարեցնելու միջնորդությամբ` սույն օրենքի 24 հոդվածի համաձայն: