Հոդված 59. Մասնագիտական որակավորումից զրկելը: Որակավորման անժամկետայնությունը
Հոդված 59. Մասնագիտական որակավորումից զրկելը: Որակավորման անժամկետայնությունը
1. Հանձնաժողովն իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, անձին զրկել մասնագիտական որակավորումից, եթե նա`
ա) որակավորումն ստանալուց հետո դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար.
բ) սույն օրենքը, դրան համապատասխան ընդունված որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) և ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից զրկվել է մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից.
գ) պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտել է (չի կատարել) կամ շարունակում է խախտել (չկատարել) սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները:
2. Անձի որակավորումն անժամկետ է, և նա կարող է դրանից զրկվել միայն սույն հոդվածով սահմանված հիմքերով:
§ 2. Մասնագիտացված գործունեությունն արժեթղթերի շուկայում