Հոդված 65. Մասնագիտացված անձանց գործունեության կարգավորումը և վերահսկողությունը
Հոդված 65. Մասնագիտացված անձանց գործունեության կարգավորումը և վերահսկողությունը
1. Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ մասնագիտացված անձանց գործունեության մասով սույն օրենքի պահանջների կիրառումն ապահովող կանոններ սահմանել, այդ թվում` նաև սույն օրենքով նախատեսված տնտեսական նորմատիվների նվազագույն կամ առավելագույն չափերը:
2. Հանձնաժողովն ունի մասնագիտացված անձանց գործունեությունը վերահսկելու իրավունք:
Մասնագիտացված անձինք պարտավոր են Հանձնաժողովին ներկայացնել հաշվետվություններ, որոնց ձևը և ներկայացման կարգը սահմանվում է սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով):
Հանձնաժողովն իրավունք ունի իրականացնել մասնագիտացված անձանց գործունեության ստուգումներ` սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված կարգով: Մասնագիտացված անձը պարտավոր է Հանձնաժողովին ստուգումների ընթացքում տրամադրել սույն օրենքի 66 հոդվածով սահմանված հաշվառման բոլոր փաստաթղթերը, հակառակ դեպքում դա համարվում է բավարար հիմք լիցենզիան կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու համար: