Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 66. Մասնագիտացված անձանց հաշվառումն ու հաշվետվությունները

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 66. Մասնագիտացված անձանց հաշվառումն ու հաշվետվությունները

1. Յուրաքանչյուր մասնագիտացված անձ պարտավոր է կազմել և վարել հաշվառման գրքեր, գրանցումներ ու հաշվապահական հաշվառում` իր գործարքները և միջոցների օգտագործումն ու օտարումը ճշգրիտ և լիարժեք արտացոլելու համար` անհրաժեշտ մանրամասնություններով: Մասնագիտացված անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 33 հոդվածի պահանջները: Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից սույն օրենքի 32 հոդվածի կանոններին համապատասխան:

2. Յուրաքանչյուր մասնագիտացված անձ պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել իր և իր կազմում (կամ անունից) մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, ինչպես նաև իր մասնակիցների վերաբերյալ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ընթացիկ հաշվետվությունները, այդ թվում` նաև եռամսյակային և անկախ աուդիտորի կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները` սահմանված ձևով, կարգով և ժամկետներում:

3. Նման հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովը պարտավոր է ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման հաշվետվությունների հրապարակումը, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների և սույն օրենքով սահմանված տեղեկությունների:

4. Հանձնաժողովն իրավունք ունի մասնագիտացված անձանց յուրաքանչյուր տեսակի համար կամ մասնագիտացված գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող անձանց համար սահմանել հաշվառման առանձին պահանջներ, հաշվետվությունների առանձին ձևեր և ներկայացման առանձին կարգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։