Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

Հոդված 7. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 7. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

Սույն օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջները չեն կիրառվում ցանկացած արժեթղթով հետևյալ գործարքների վրա`

ա) թողարկողի կողմից արժեթղթերով իրականացվող այն գործարքների վրա, որոնք արժեթղթերի փակ տեղաբաշխում են.

բ) թողարկողի կողմից իր թողարկած արժեթղթերն իր թողարկվող (թողարկած) այլ արժեթղթերով փոխանակելու կամ լրացուցիչ արժեթղթեր տրամադրելու վրա, եթե դրա համար լրացուցիչ վճար նախատեսված չէ և չի գանձվում ուղղակիորեն կամ անուղղակիորեն.

գ) բացառապես ինստիտուցիոնալ ներդրողներին արժեթղթերի վաճառքի (վաճառքի առաջարկի) վրա, եթե այդ գործարքի վերաբերյալ թողարկողի կողմից կամ իր համար կամ իր անունից որևէ ազդագիր չի հրապարակվել, և թողարկողը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով վերջինիս տեղեկացնում է սույն բացառության կիրառման մասին.

դ) անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (իր ակտիվների մասը կազմող) արժեթղթերով կատարվող գործարքների վրա, եթե անձը տվյալ արժեթղթերի տեղաբաշխողը չէ: Սույն բացառությունը չի ներառում`

1) արժեթղթերով այն գործարքները, որոնք կատարվում են թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից տվյալ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման առաջին օրվանից քառասուն օրվա ընթացքում կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ավելի կարճ ժամկետում,

2) այն արժեթղթերով կատարվող գործարքները, որոնք տեղաբաշխմանը մասնակցող անձին հատկացված կամ վերջինիս կողմից բաժանորդագրված արժեթղթերի մասն են կազմում.

ե) բրոքերի կողմից հաճախորդի հանձնարարությամբ որևէ բորսայում կատարված գործարքների վրա, եթե սույն օրենքի համաձայն տվյալ բորսայում գործարքներ կատարելն արգելված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։