Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:

Հոդված 74. Բրոքերները և դիլերները: Բրոքերային (դիլերային) ընկերությունները

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 74. Բրոքերները և դիլերները: Բրոքերային (դիլերային) ընկերությունները

1. Բրոքերն այն անձն է, որը բրոքերային ընկերության կազմում, անունից կամ այլ կերպ, այլ անձանց հաշվին (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա կամ այլ կերպ) իրականացնում է արժեթղթերով գործարքներ կատարելու գործունեություն (բրոքերային գործունեություն):

2. Դիլերն այն անձն է, որն իր հաշվին արժեթղթերի առուվաճառքի գործունեություն է իրականացնում (դիլերային գործունեություն), բացառությամբ բանկերի և այն անձանց, որոնք արժեթղթեր են գնում և վաճառում ոչ որպես իրենց հիմնական գործունեության մաս:

3. Բրոքերային (դիլերային) գործունեությունը ենթակա է լիցենզավորման որպես մասնագիտացված գործունեություն: Բրոքերը (դիլերը) կարող է բրոքերային (դիլերային) գործունեություն իրականացնել միայն բրոքերային (դիլերային) ընկերության կազմում կամ անունից:

4. Բրոքերային (դիլերային) ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է սույն օրենքով սահմանված բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիայի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։