Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:

Հոդված 77. Գործունեությունը և մասնակցությունը միայն մեկ բրոքերային ընկերությունում

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 77. Գործունեությունը և մասնակցությունը միայն մեկ բրոքերային ընկերությունում

1. Նույն անձին արգելվում է սույն օրենքի 75 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված գործունեություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի բրոքերային ընկերության կազմում կամ նրա անունից իրականացնելը:

2. Նույն անձին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի բրոքերային (դիլերային) ընկերության մասնակից լինելը: Եթե անձը դառնում է մեկից ավելի բրոքերային (դիլերային) ընկերությունների մասնակից, ապա նա պարտավոր է այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնել Հանձնաժողովին և միջոցներ ձեռնարկել մեկից ավելի ընկերություններում իր մասնակցությունը դադարեցնելու համար:

Սույն սահմանափակումը և պահանջները չեն կիրառվում այն բրոքերային (դիլերային) ընկերություններում մասնակցության նկատմամբ, որոնք սույն օրենքի իմաստով հաշվետու թողարկող են և ունեն բաժնային արժեթղթի 500-ից ավելի սեփականատեր:

3. Սույն հոդվածի պահանջների խախտումը մասնագիտական որակավորումից զրկելու հիմք է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։