Հոդված 8. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 8. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
1. Արժեթղթերի գրանցման հայտարարագիրը Հանձնաժողով է ներկայացվում 3 օրինակից, որոնք պետք է ստորագրված լինեն թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամների մեծամասնության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի (եթե թողարկողի կառուցվածքում վարչություն կամ գործադիր այլ մարմին է նախատեսված, ապա դրա բոլոր անդամների) կողմից:
Եթե թողարկողն օտարերկրյա անձ է, ապա արժեթղթերի հայտարարագիրը ստորագրվում է նաև Հայաստանի Հանրապետությունում նրա լիազորած ներկայացուցչի կողմից:
Եթե թողարկողն օտարերկրյա պետություն է, օտարերկրյա պետության գերատեսչություն կամ այլ պետական մարմին, ապա արժեթղթերի գրանցման հայտարարագիրն ստորագրվում է միայն տեղաբաշխողի կողմից, որի մասնակցությունը թողարկմանն այս դեպքում պարտադիր է:
2. Գրանցման հայտարարագիրը ներկայացնելիս դիմողը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը:
3. Գրանցման հայտարարագիրը (ինչպես նաև դրա հետագա լրացումները) Հանձնաժողովին ներկայացված է համարվում վերջինիս կողմից այն ստանալու պահից:
4. Հանձնաժողովը պարտավոր է իր կողմից սահմանված կարգով հրապարակել հայտարարագրում ներառված տեղեկությունները և ցանկացած անձի պահանջով տրամադրել հայտարարագրի պատճենը` գանձելով պատճենահանման (տպագրման) ծախսերը: