Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:

Հոդված 86. Պահառուներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 86. Պահառուներին ներկայացվող պահանջները

1. Յուրաքանչյուր պահառու պարտավոր է սահմանել պահառության գործունեությունը կարգավորող կանոններ, որոնք պետք է համապատասխանեն սույն օրենքին և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պահանջներին:

2. Պահառուն պարտավոր է ունենալ իր գործունեությունը վերահսկող ծառայություն, որի գործառույթները սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ: Այդ ծառայությունը պարտավոր է պահառուի գործունեության մեջ հայտնաբերված բոլոր խախտումների կամ թերացումների մասին հայտնել Հանձնաժողովին` հայտնաբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 1-ին կետի պահանջների խախտումը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է:

3. Յուրաքանչյուր պահառու պարտավոր է լիցենզիայի համար Հանձնաժողովին դիմելիս`

ա) հիմնավորել, որ իր տեխնիկական հագեցվածությունը և աշխատակազմի պատրաստվածությունը բավարարում են պահառության ծառայությունները մատուցելու համար Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պահանջներին, և

բ) եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի որոշմամբ, հիմնավորել, որ օգտագործվող միջոցները կարող են համակցվել Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ, և ներկայացնել Կենտրոնական դեպոզիտարիայի հետ ստորագրված պայմանագիրը:

4. Պահառուի տնօրենների խորհրդի կամ նման իրավասություն իրականացնող մարմնի անդամ չեն կարող լինել այն անձինք, որոնք չունեն մասնագիտական որակավորման քննություն հանձնելու իրավունք` սույն օրենքի 58 հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիմքերով: Մասնագիտական որակավորում չունեցող անձը չի կարող լինել պահառուի գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ կատարող անձ:

5. Պահառուներին արգելվում է պահառության ծառայությունների մատուցման հետ չառնչվող գործունեություն իրականացնելը, բացառությամբ բրոքերային ընկերություններին և հավատարմագրային կառավարիչներին թույլատրված գործունեության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։