Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 89. Ընդհանուր դրույթներ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 89. Ընդհանուր դրույթներ

1. Մասնագիտացված անձանց ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ` ինքնակարգավորվող կազմակերպություն) արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կամավոր միավորումն է (կազմակերպությունը), որը հանդիսանում է ոչ առևտրային իրավաբանական անձ և սույն օրենքով սահմանված կարգով գրանցված է Հանձնաժողովի կողմից:

2. Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է (ներառյալ` առևտրի կազմակերպումը), նրանց գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների համար մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնների մշակումն ու կիրառումը, ինչպես նաև սույն օրենքի կարգավորման նպատակների իրագործումը:

3. Ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:

4. Ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական ուղղության կամ դրա թեկուզ մեկ տարրի մասին և ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը, կամ «ԻԿԿ» հապավումը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, իսկ ֆոնդային բորսայի անվանումը` «ֆոնդային բորսա» բառերը:

5. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամների (հիմնադիրների) կողմից նրան փոխանցվող գույքը հանդիսանում է ինքնակարգավորվող կազմակերպության սեփականություն: Ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ գույքն օգտագործում է իր կանոններով սահմանված նպատակների և անդամների շահերի ու խնդիրների իրականացման համար: Ինքնակարգավորվող կազմակերպության անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում իր կողմից սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման հետևանքով ծագած վնասների համար:

6. Ինքնակարգավորվող կազմակերպությունը հիմնադրվում է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու և կառավարման մեջ հավասար մասնակցություն ունենալու իրավունքի և «մեկ անդամ` մեկ ձայն» սկզբունքի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։