Հոդված 95. Ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկիչ ծառայությունը
Հոդված 95. Ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկիչ ծառայությունը
Ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով պետք է սահմանվեն`
ա) ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկիչ ծառայության իրավասությունն ու գործունեության կարգը, դրա ղեկավարի և անդամների քանակն ու կազմը.
բ) դրույթ, որ վերահսկիչ ծառայության ղեկավարը, անդամը և աշխատակիցն իրավունք չունեն լինել որևէ մասնագիտացված անձի կամ դրա հետ փոխկապակցված անձանց անդամ, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից, տվյալ կազմակերպության դիտորդ խորհրդի անդամ, նախագահ, գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի աշխատակից.
գ) դրույթ, որ վերահսկիչ ծառայության ղեկավարը, անդամը կամ աշխատակիցը պետք է ունենա այնպիսի մասնագիտական որակավորում, որը պահանջվում է կազմակերպության անդամների կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանցից.
դ) դրույթ, որ վերահսկիչ ծառայությունը վերահսկում է անդամների և դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց գործունեության համապատասխանությունը սույն օրենքին, Հանձնաժողովի որոշումներին և ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին.
ե) դրույթ, որ վերահսկիչ ծառայության անդամներն ինքնակարգավորվող կազմակերպության անդամների կամ անդամների կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց գործունեության մեջ հայտնաբերված խախտումների կամ թերացումների մասին պարտավոր են հայտնաբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտնել դիտորդ խորհրդի անդամներին և Հանձնաժողովին, ինչպես նաև հարուցել կարգապահական վարույթ:
§ 2. Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը