Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 135.1. Հասարակական` օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 135.1 Հասարակական` օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 13.02.20 ՀՕ-96-Ն)

1. Հասարակական՝ օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, ջրային և երկաթուղային տրանսպորտում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում առանձնացված հատուկ տարածքների, օդանավակայաններում, բացառությամբ դրանցում առանձնացված հատուկ տարածքների, ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(135.1-ին հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-96-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։