ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 32 · ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍՈՒՄ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 326. Գույքային վնասի հատուցման մասում որոշման կատարման կարգն ու ժամկետները
Հոդված 326. Գույքային վնասի հատուցման մասում որոշման կատարման կարգն ու ժամկետները
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գույքային վնասի հատուցման մասում ի կատար է ածվում ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գույքային վնասի հատուցման մասում հանդիսանում է կատարողական փաստաթուղթ:
Խախտողը գույքային վնասը պետք է հատուցի ոչ ուշ, քան որոշումը նրան հանձնելու օրվանից (սույն օրենսգրքի 283 հոդված) տասնհինգ օրում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` ոչ ուշ, քան գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում: