Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 47.30. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության պահանջները խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47.30. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության պահանջները խախտելը

1. Դոնորին տեղեկատվության տրամադրման կամ համաձայնության ստացման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

2. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

3. Արյան և դրա բաղադրամասերի պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

4. Արյան բաղադրամասերի պատրաստման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

5. Արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման կամ ներմուծման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

6. Դոնորական արյան պատրաստուկների արտադրության կամ շրջանառության պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

7. Դոնորին տրվող արտոնությունների պահպանման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

8. Արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

9. Արյան պաշարների ապահովման կամ արյան բաղադրամասերի տրամադրման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

10. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

(47.30-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-343-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։