ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 189.19. ․ Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին ապօրինի նվիրատվություն ներգրավելը
Հոդված 189.19․ Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին ապօրինի նվիրատվություն ներգրավելը
1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրներից կամ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության անդամի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
(189.19-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)