ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 189.20. ․ Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը
Հոդված 189.20․ Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը
1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ առավելագույն չափը գերազանցող գումարի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի կրկնապատիկի չափով:
(189.20-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)