ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 16 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 217. Կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը
Հոդված 217. Կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը
Վարչական հանձնաժողովները և անչափահասների գործերի հանձնաժողովները իրավունք ունեն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել իրենց կազմի անդամների առնվազն կեսի առկայության դեպքում, իսկ պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները` գործադիր կոմիտեի ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդի առկայության դեպքում:
Այլ կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը սահմանվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: