ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14.1 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 206.10. Պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը
Հոդված 206.10. Պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը
1. Պրոբացիայի ծառայության հարցումներին սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(206.10-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)