Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 182.10. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացումը խոչընդոտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 182.10. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացումը խոչընդոտելը

1. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձի օրինական պահանջը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացումն այլ կերպ խոչընդոտելը խախտում կատարած անձի նկատմամբ՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

(182.10-րդ հոդվածը լրաց. 29.05.25 ՀՕ-193-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։