Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 22 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 278. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 278. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու կարգը

Գործի քննությունն սկսվում է տվյալ գործը քննող կոլեգիալ մարմնի կազմը հայտարարելով կամ պաշտոնատար անձին ներկայացնելով:

Գործը քննող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները և լուծվում միջնորդությունները: Գործի քննությանը դատախազի մասնակցության դեպքում լսվում է նրա եզրակացությունը:

Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ, որը կազմվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

Սույն օրենսգրքի 137.9-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ:

(278-րդ հոդվածը լրաց. 09.02.22 ՀՕ-30-Ն, 03.07.25 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։