Հոդված 244.12. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտման համար վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմինը
Հոդված 244.12. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտման համար վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմինը
1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան վերահսկող մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է վերահսկող մարմնի ղեկավարը: Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում է Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
1.1. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջների խախտման գործերը քննում է համապատասխան վերահսկողական իրավասություններ ունեցող մարմինը, որի անունից վարչական տույժեր նշանակում է տվյալ մարմնի ղեկավարը, իսկ այդպիսի մարմին առկա չլինելու դեպքում՝ Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան պետական մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է պետական մարմնի ղեկավարը:
(244.12 - րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-19-Ն, խմբ. 26.05.08 ՀՕ-82-Ն, 21.06.14 ՀՕ-116-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-262-Ն)