Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12.1 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 171.9. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 171.9. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը

(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-94-Ն, 03.07.25 ՀՕ-210-Ն)

1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը ֆիզիկական անձի համար՝

առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

(171.9-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-210-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։