Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 13 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 180.1. Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 180.1. Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը

1. Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

2. Իրազեկման մեջ նշված տվյալների փոփոխությունների մասին օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

3. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-437-Ն)

4. Հավաքը «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կամ գազի ստորգետնյա պահեստարանների կամ դրանց սպասարկման կառույցների կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանի անվտանգությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

5. Համայնքի ղեկավարի` հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին որոշումը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

6. Համայնքի ղեկավարի` հավաքն արգելելու մասին որոշումը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

7. Ինքնաբուխ հավաք անցկացնելու մասին ոստիկանությանն անհապաղ չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

8. Շտապ հավաքի կազմակերպչի կողմից հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին համայնքի ղեկավարին և ոստիկանությանը չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

9. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-437-Ն)

10. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչև 8.00-ն) բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում հավաքների անցկացումն անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով զուգորդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

11. Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

12. Հավաքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

13. Հավաքի կարգադրիչների կողմից տարբերանշաններ չկրելը կամ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող տարբերանշաններ կրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

14. Հավաքի կարգադրիչ չհանդիսացող անձի կողմից կարգադրիչի տարբերանշաններ կրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

15. Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

16. Ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության և դատախազության մարմիններում ծառայողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

17. Առանց բռնություն գործադրելու կամ այն գործադրելու սպառնալիքի օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

18. Արգելված հավաքին մասնակցել քարոզելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

19. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), ինչպես նաև 5-րդ և 6-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է համայնքի ղեկավարը:

20. Սույն հոդվածի 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազոր պաշտոնատար անձը:

(180.1-ին հոդվածը լրաց. 29.07.88, փոփ. 02.09.93 ՀՕ-79, 24.12.04 ՀՕ-68-Ն, խմբ. 14.04.11 ՀՕ-73-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-437-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։