Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 140. Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 140. Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

1. Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով)`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:

2. Առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման կամ թույլտվության կամ համաձայնեցման պահանջների խախտմամբ ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:

3. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)

4. Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:

5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկի չափով։

(140-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-336-Ն, փոփ., լրաց. 12.05.25 ՀՕ-113-Ն)

(12.05.25 ՀՕ-113-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։