Հոդված 226. Երկաթուղային տրանսպորտի մարմինները
Հոդված 226. Երկաթուղային տրանսպորտի մարմինները
Երկաթուղային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի առաջին մասով, 122 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Երկաթուղային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
կայարանապետը և նրա տեղակալը, մեկնակայարանի պետը և նրա տեղակալը, լոկոմոտիվային (վագոնային) դեպոյի պետը, մարդատար գնացքի պետը (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկը).
մարդատար գնացքների վերահսկիչ-ռևիզորը, մարդատար գնացքների հրահանգիչ-ռևիզորը, եկամուտների վերահսկողության ռևիզորը, ճանապարհային վարպետը, ուղեմասի պետը, ազդանշանման ու կապի մասի պետը.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ռազմականացված պահպանության վարչության բաժնի պետը և նրա տեղակալը, բաժնի (ջոկատի, խմբի, հրշեջ գնացքի) պետը և նրա տեղակալը հակահրդեհային կանխարգելման ավագ հրահանգիչը և հրահանգիչը, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետը.
երկաթուղային տրանսպորտի գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, երկաթուղային ճանապարհների գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, մետրոպոլիտենի գլխավոր սանիտարական բժիշկը, երկաթուղու սանիտարական բաժանմունքի գլխավոր բժիշկը, գծային տեղամասի գլխավոր սանիտարական բժիշկը:
Մարդատար գնացքի պետի (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկ), ճանապարհային վարպետների, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու, ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետի, երկաթուղու գլխավոր սանիտարական բժշկի և նրա տեղակալի, երկաթուղու բաժանմունքի գլխավոր սանիտարական բժշկի, ուղեմասի գլխավոր սանիտարական բժշկի կողմից նշանակվող տուգանքի չափը չի գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը:
(226-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն)