Հոդված 169.31. Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը
Հոդված 169.31. Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը
1. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Նախքան շահերի բախման հանգամանքների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունն ստանալը վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
3. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած առաջարկությանն առերևույթ հակասող գործողություն (անգործություն) կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
(169.31-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-542-Ն)