Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12.1 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 171.1. Հակամրցակցային համաձայնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 171.1. Հակամրցակցային համաձայնությունը

1. Տնտեսավարող սուբյեկտների հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:

2. Սույն գլխի իմաստով տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձ է համարվում տնտեսավարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամը կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։