Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 244.28. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողի կողմից օտարման նպատակի իրագործման ժամկետների խախտման վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժ կիրառող մարմինները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 244.28. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողի կողմից օտարման նպատակի իրագործման ժամկետների խախտման վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժ կիրառող մարմինները

1. Սույն օրենսգրքի 152.4-րդ հոդվածով սահմանված վարչական գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռքբերողի հետ պայմանագիր կնքած` համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմինը, իսկ եթե պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը պատվիրակվել է Երևանի քաղաքապետին, ապա Երևանի քաղաքապետը:

(244.28-րդ հոդվածը լրաց. 11.02.26 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։