Հոդված 47.29. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները խախտելը
Հոդված 47.29. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները խախտելը
1. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաև օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունվելուց հետո՝ մեկ օրացուցային օրվա ընթացքում, հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով չիրազեկելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
2. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին իրազեկելու համար պատասխանատու անձ չսահմանելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ հոգեբուժական կազմակերպության տնօրենի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
3. Հոգեկան խանգարում ունեցող անձանց հոսպիտալացման, բուժման կամ դուրսգրման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.29-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-343-Ն)