Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 183.2. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 183.2. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը

1. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման և փոխանցման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետության դրոշի ընդօրինակման արգելքը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

(183.2-րդ հոդվածը լրաց. 23.03.22 ՀՕ-73-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-267-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։